Ջոն Լեջենդի կինը՝ Քրիսսի Թեյգենը պատմել է իր երրորդ ծանր հղիության մասին

34-ամյա Քրիսի Թեյգենը այն աստղերի թվում է, ովքեր կարանտինի ժամանակ հայտարարել են իրենց հղիության մասին: Մոդելն ու նրա ամուսինը երգիչ Ջոն Լեջենդը, պատրաստվում են երրորդ անգամ ծնող դառնալ:

Ինչպես նախկինում, Թեյգենն այժմ էլ չի թաքցնում իր կարգավիճակը և պատրաստակամորեն կիսվում է հետևորդների հետ իր ապրումների ու հղիության ընթացքի մասին: Քրիսին արդեն ցույց է տվել հետևորդներին, թե ինչպես է օրեցոր գիրանում ու ինչպես է փոխվում իր կազմվածքը։ Երեկ Թեյգենը խոստովանել է, որ ծանր է տանում երրորդ հղիությունը: Մոդելը մի քանի տեսանյութ էր հրապարակել իր ինստագրամյան էջի Stories բաժնում, որոնք ցույց են տալիս, որ նա պառկած է անկողնում: «Չէի կարծում, որ անկողնային ռեժիմ ասվածը պետք է բառացի ընդունել: Ինձ թվում էր, որ դա նշանակում է, որ դու պարզապես հանգստանում ես տանը: Որ դա կարող է լինել բազմոցային ռեժիմ: Բայց ոչ, ես հասկացա, որ իսկապես անկողնային հանգստի կարիք ունեմ»,- ասել է Քրիսին: