«Dolce & Gabbana»-ն Ռուսաստանի տեսարժան վայրերի նկարազարդումներով հավաքածու է ներկայացրել

Իտալական հայտնի «Dolce & Gabbana» նորաձևության տունը հերթական հետաքրքիր նորությունն է ներկայացրել։ Բրենդըն այս անգամ ոգեշնչվել է Ռուսաստանով ու տղամարդկանց համար նախատեսված սահմանափակ հավաքածու թողարկել։ Հագուստների նկարազարդումների հիմքում ռուսական քաղաքների գլխավոր տեսարժան վայրերն են։

Ապրանքանիշը ներկայացրել է հիմնականում սև գույնով կարված ու ոսկեգույն նախշերով զարդարված տաբատներ, շապիկներ, բլուզներ, պիջակներ, ջինսե բաճկոններ ու սպորտային կոստյումներ։ Սահմանափակ հավաքածուն նախատեսված է հատուկ ռուսական շուկայի համար ու արդեն ներկայացված է բրենդի ռուսաստանյան խանութներում ու օնլայն հարթակում։