Քայլի Ջենների եղբայրը՝ երաժիշտ Բրենդսոն Ջենները, իր ինստագրամյան էջում կիսվել է երկրպագուների հետ ուրախալի նորությամբ՝ տեղեկացնելով, որ իր սիրելի կինը շուտով իրեն զույգ տղաներ է պարգևելու:
Այս լուրը շատ է ուրախացրել երգչի երկրպագուներին և Քայլի Ջեններին, ով իր էջում նույնպես կիսվել է լավ նորությամբ գրելով.«Կրկին հորաքույր եմ դառնալու»:
Հիշեցնենք, որ Բրենդսոնն իր նախկին կնոջից արդեն ունի մեկ դուստր, ում Քայլին և Քենդալն անչափ սիրում են:
Քայլիի, Քենդալի և Բրենդսոնի հարաբերությունները միշտ չէ, որ լավ են եղել:
Բրենդսոնն ապրել է երջանիկ և խաղաղ ընտանիքում, մինչև մի օր նրա հայրը սիրահարվել է Քայլիի մորն ու լքել է Բրենդսոնի մորը:
Սակայն տարիներ անց Քայլին ու Քենդալը կարողացան վերականգնել եղբոր հետ շփումը և Բրենդսոնը կարողացավ սիրել իր փոքրիկ քույրերին: