Պելագեային շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում

Ռուսաստանի մշակույթի նախարարության ղեկավար Օլգա Լյուբիմովան այսօր պետական ​​մրցանակներ է հանձնել մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչների:

Այսպիսով, «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումը, ի թիվս այլոց, շնորհվել է նաև 34-ամյա երգչուհի Պելագեային: Իր խոսքում Լյուբիմովան նշել է, որ այս տարին դյուրին չի եղել, այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ արդեն ձեռնարկված միջոցները կօգնեն հաղթահարել բոլոր դժվարությունները: Իսկ Պելագեան արդեն հպարտորեն լուսանկարվել է իր կոչման հետ ու կիսվել իր ուրախոությամբ սոցցանցերում։