Եկատերինա Վարնավայի նոր սիրեցյալը վարակվել է կորոնավիրուսով. մանրամասներ

«Comedy Club» հումորային նախագծի աստղ, դերասանուհին Եկատերինա Վարնավան և ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովը միասին հայտնվելով «Կինոտավր» փառատոնի կարմիր գորգին՝ հաստատեցին իրենց սիրավեպը:

Բայց համատեղ ուղևորությունը, ռեժիսորի համար այնքան էլ ուրախ ավարտ չի ունեցել: Պարզվել է, որ Ալեքսանդր Մոլոչնիկովի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել ու նա ստիպված է եղել չեղարկել ներկայացումը: Մոլոչնիկովը ներողություն է խնդրել նրանցից, ում կարող է վարակած լինել: Ալեքսանդրն իր ինստագրամյան միկրոբլոգում նշել է, որ արդեն բժշկի է դիմել: