Արդեն երկար ժամանակ է, ինչ լրատվամիջոցներում շշուկներ են պտտվում, որ դերասանուհի Լինսի Լոհանը սիրավեպի մեջ է Սաուդյան Արաբիայի արքայազնի՝ Մուհամեդ Սալմանի հետ:
Դերասանուհին ոչ մի կերպ չի մեկնաբանում այդ բամբասանքները, սակայն պապարացիները բազմիցս լուսնկարել են զույգին միասին զբոսնելիս:
Լրագրողների պնդմամբ՝ Լինսի Լոհանը թանկարժեք նվերներ է ստանում արքայազնից, իսկ Մուհամեդի անձնական ուղղաթիռը միշտ Լոհանի տրամադրության տակ է:
Սակայն դերասանուհու ընկերները ժխտել են նրանց սիրավեպի մասին լուրը՝ բացատրելով, որ Լոհանն ու արքայազնը, պարզապես, մտերիմ ընկերներ են ու հաճախ են հանդիպում. նրանց կապող ոչինչ չկա:
Ինքը՝ Լինսին, լրագրողների հետ զրույցում անկեղծացել է, որ իր երկրպագուները միշտ եղել են միլիոնատեր տղամարդիկ: Դերասանուհին ասել է, որ իր էներգետիկայով ու շարմով կարողանում է գրավել ապահոված տղամարդկանց:
Մուհամեդն այդքան էլ լավ համբավ չունի Սաուդյան Արաբիայում:
Վերջինիս կասկածում էին լրագրող Ջամիլ Հաշոգի սպանության մեջ: Լրագրողը սպանվել է այն բանից հետո, երբ հրապարակավ քննադատել է Սաուդյան Արաբիայի բարքերը՝ մեղադրելով այդ ամենում վերին խավին:
Բացի այդ արքայազնը վաղուց ամուսնացած է և ունի չորս երեխա, չնայած որ դա խանգարող հանգամանք չէ, որովհետև կրոնը նրան թույլ է տալիս ունենալ ևս մի քանի կին:
Լինսին ակտիվ զբաղվում է իր կարիերայով և պատրաստվում է ապագայում հանդես գալ նաև որպես երգչուհի:
Գեղեցկուհին բազմիցս նշել է, որ դեռ չի մտածում լուրջ հարաբերությունների և ընտանիք կազմելու մասին: