Բելլա Հադիդն իր ինստագրամյան էջում կիսվել է «Versace»-ի նոր կանացի բույրի` «Dylan Blue»-ի գովազդային արշավի լուսանկարներով:
Նկարահանումները տեղի են ունեցել Կավալո փոքրիկ կղզում, որը գտնվում է Կորսիկայի և Սարդինիայի միջև: Լուսանկարները բավականին տպավորիչ են ստացվել, իսկ Բելլան, ինչպես միշտ շքեղ ու գեղեցիկ տեսք ունի: