Էլեգանտ ու ինքնատիպ. Լուսինե Թովմասյանը հանդես է եկել նոր ֆոտշարքով

Լուսինե Թովմասյանը հանդես է եկել նոր, գրավիչ ու ինքնատիպ ֆոտշարքով:
Գեղեցկուհին Լոռու մարզում նկարահանվել է Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի նախաձեռնած նոր ֆոտոշարքում՝ ներկայացնելով հայ դիզայներների զգեստներն ու աքսեսուրաները:
Ֆոտոշարքն ամբողջությամբ իրականացրել է դիզայներ Վահան Խաչատրյանը:
Նշենք, որ վերջին ժամանակներում Լուսինեն այդքան էլ ակտիվ չէ իր միկրոբլոգում: Նա հազվադեպ է հրապարակում նոր լուսանկարներ: Օրեր առաջ նա դստեր հետ գեղեցիկ կադր էր հրապարակել` հայտնելով հետևորդներին, որ աղջիկն ասյ տարի գնում է առաջին դասարան: