Թոմ Ֆորդն ասում է. «Մենք ուզում ենք երջանիկ լինել: Ես գիտեմ, որ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ ժպիտ չի առաջացնում ու պատրաստեցի հագուստ, որը կստիպի ձեզ ժպտալ»: Հավաքածուի վրա աշխատելիս դիզայները դիտել է 1970-ականների նորաձևության մասին վավերագրական ֆիլմեր:
Այդ ֆիլմերից ոգեշնչվելով` նա 2021 թվականի գարուն-ամառ հավաքածուն հագեցրել է շատ պայծառ գույներով ու նախշերով: Հավաքածուի մեջ ներառվել են խորը դեկոլտեով բլուզներն ու գույզգույն տաբատներ, որոնք դարձել էին բրենդի 1999 թվականի հավաքածուի մեգա հիթը: