Հիմա ո՞վ է Ջիջի Հադիդի ընտրյալը

Գեղեցկուհի Ջիջի Հադիդը մեծ ճանաչում ու բազմաթիվ երկրպագուներ ունի: Վերջինիս իսնտագրամյան հետևորդների թիվը հասնում է 50 միլիոնի:
Հադիդը սիրավեպեր է ունեցել հոլիվուդյան ամենահմայիչ ու սեքսուալ տղամարդկանց հետ:

Ջիջիի առաջին սերը դերասան Կոդի Սիմպսոնն էր, ում հետ աղջիկը բաժանվեց՝ սիրահարվելով գրավիչ երգչին՝ Ջո Ջոնասին: Սակայն մի քանի ամիս բուռն սիրավեպից հետո, Ջոնասը լքեց գեղեցկուհուն՝ սկսելով հանդիպել «Գահերի խաղը» ֆիլմից հայտնի դերասանուհի Սոֆի Թերների հետ:
Հադիդը չհուսահատվեց և նոր հարաբերություններ սկսեց «One Direction» խմբի սոլիստ Զեյն Մալիկի հետ:
Զույգի սիրավեպը տևեց 3 տարի: Զեյնն անգամ հասցրել էր ամուսնության առաջարկություն անել գեղեցկուհուն, սակայն ամիսներ առաջ նրանք բաժանվեցին: Լրագրողների հետ զրույցում Զեյնը պատմել է, որ իրենց բաժանման պատճառը Ջիջիի խանդոտ բնավորությունն է:

Հիմա Հադիդը նոր ընտրյալ ունի: Երիտասարդ Թեյլոր Քեմերոնը հայտնի է դարձել՝ մասնակցելով բազմաթիվ հեռուստածրագրերի:
Նա այդքան էլ լավ համբավ չունի, որովհետև լրագրողները քննարկում են միշտ, որ Թեյլորը հատուկ ընտրում է հայտնի ու ապահոված կանանց, որպեսզի ճանաչում ու փառք ձեռք բերի: