Նոր գիրք և նոր ֆիլմ՝ The Beatles-ի մասին․ կլինեն այնպիսի արխիվային կադրեր, որոնք նախկինում ոչ մի տեղ չեն հրապարակվել

Հրատարակման է պատրաստվում The Beatles-ի մասին վերջին 20 տարվա ընթացքում առաջին պաշտոնական գիրքը։ 2021 թվականի օգոստոսին տեղի կունենա նաև այդ լեգենդար խմբի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Գիրքը կոչվելու է Get Back. գրում է The Guardian-ը։ Հեղինակը բրիտանացի գրող Հանիֆ Կուրեյշին է, իսկ ֆիլմի ռեժիսորը կդառնա Փիթեր Ջեքսոնը, որը «Մատանիների տիրակալ»-ի ֆիլմաշարի հեղինակն է:
Գիրքը և ֆիլմը պարունակելու են արխիվային կադրեր, որոնք նախկինում ոչ մի տեղ չեն հրապարակվել։ Մինչ այս գրվել է, որ Մաքքարթնին նշել էր The Beatles-ի փլուզման պատճառը։ Նա հերքել է կոլեկտիվում ատելության մասին վարկածը