Գեղեցկության չափանիշերը տարբեր են: Շատ երկրներում խենթանում են նիհար, նրբիրան, փխրուն կազմվածքով կանանց համար, իսկ մյուս երկրներում պաշտում են գեր կանանց:
Այս երկրներում դարեր ի վեր գեղեցիկ են համարվել գիրուկ կանայք, քանի որ գիրությունը վկայում էր կնոջ առողջության ու նրա ընտանիքի բարեկեցության մասին: Նիհար կանայք այս երկներում չեն ամուսնանում ու համարվում են իրենց ընտանիքի խայտառակությունը:
Նման երկներից է Մավրիտանիան: Այստեղ 12 տարեկան աղջիկը պետք է կշռի 80 կգ: Նիհար աղջիկ ունենալը անպատվաբեր է Մավրիտանիայի տղամարդկանց համար, որովհետև դա նշանակում է, որ հայրական տանը աղջկան լավ չեն պահել:
Քուվեյթում տղամադրու պատիվն ու համբավը որոշվում է նրա կնոջ գիրությամբ: Եթե ամուսնության ընթացքում կինը նիհարում է կամ չնչին չափով քաշ է կորցնում, աղջկա հայրը կարող է հետ պահանջել դստեր օժիտը և բաժանել աղջկան ամուսնուց:
Յամայկայի կանայք հայտնի են իրենց ճոխ ու փարթամ կազմվածքով: Եթե կինը գեր է, ապա նա առողջ է և կարող է շատ զավակներ պարգևել իր ամուսնուն:
Դեռ մանկուց փոքրիկ աղջիկներին կերակրում են այնքան, որպեսզի մինչև չափահաս դառնալը նրանք կշռեն 80-100 կգ:
Ֆիջիում կանայք գիրանալու համար դիմում են բազմաթիվ տարօրինակ քայլերի: Նրանք օգատգործում են հորմոններ, որպեսզի կարճ ժամանակում կարողանան շուտ գիրանալ: Այստեղ կանանց միջին քաշը 95 կգ է: