Այսօր Արուս Տիգրանյանի հարսանիքն է (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր լրագրող, հաղորդավար և դերասանուհի Արուս Տիգրանյանի հարսանիքն է: Արուսը, սովորաբար, նախընտրում է գաղտնի պահել անձնական կյանքը, սակայն րոպեներ առաջ նա թարմացրել է Ինստագրամի իր էջի Stories բաժինը՝ հրապարակելով տեսանյութ, որում նա հարսանեկան զգեստով է: Նա որոշել է հարսանիքը կազմակերպել Հայաստանի մարզերից մեկում:

Հիշեցնենք, որ այժմ Արուսը վարում է Արմենիա TV-ի «Արու´ս, հասի՜ր» հաղորդումը, որի շրջանակներում հաղորդավարուհին պետք է կատարի մասնակիցների ամենախելահեղ ու տարօրինակ երազանքերը և ShowBiz.am-ի այն հարցին, եթե մասնակիցներից մեկը ցանկանա իր հետ ամուսնանալ, ինքն ի՞նչ կանի, նա պատասխանեց․ «Չեմ կարողանա ցավոք իրականացնել, որովհետև․․ դե դա ինչ երազանք է։ Նայած հերոս, եթե օրինակ լինի այնպիսի հերոս ում ես սիրում եմ ու ուզում եմ նրա հետ ամուսնանալ, ապա անպայման կիրականացնեմ»։
Իսկ այն հարցին, թե կա՞ արդեն այդ հերոսը, Արուսիկը հրաժարվեց պատասխանել։
«Այդ մասին դեռ ոչ մի տեղ չեմ ասում»,- ասաց հաղորդավարուհին։

Հիշեցնենք, որ Արուսի ընտրյալը՝ Հարութ Աբրահամյանը, 2019 թվականի մարտի 30-ին նրան ամուսնության առաջարկություն էր արել Իտալիայի Վենետիկ քաղաքում: Այն ժամանակ նա լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում գրել էր. «Ընդմիշտ միասին»: