Միխայիլ Գալուստյանի զվարճալի լուսանկարները՝ տարբեր ազգերի ներկայացուցիչների կերպարներում

Gradient հավելվածը գրեթե բոլորին է ծանոթ․ այն նկարի միջոցով իբրև ցույց է տալիս, թե քանի տոկոսով որ ազգության ներկայացուցիչներին ես նման, ինչ կենդանու ես նման, ինչպիսին կլինեիր հակառակ սեռի պատկանելու դեպքում և այլն։

Հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը որոշել է այդ ծրագրով ցույց տալ, թե ինչպիսի տեսք կունենար, եթե պատկաներ այլ ազգությունների։ Նա ստացված արդյունքները հրապարակել է իր ինստագրամյան էջում ու իրեն հատուկ հումորի զգացումով հրապարակմանը կից գրել․ «Հայրս երիտասարդ ժամանակ շատ է ճամփորդել ողջ աշխարհով»։