Հղի Նատալյա Պոդոլսկայան սուր քննադատությունների է արժանացել մերկ որովայնով լուսանկարի պատճառով

Վլադմիր Պրեսնյակովի կինը՝ երգչուհի Նատալյա Պոդոլսկայան, իր ինստագրայան էջում լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել մերկ որովայնը։ Հղի երգչուհին անսպասելիորեն սուր քննադատությունների է արժանացել իր բազմաաթիվ հետևորդների կողմից, որոնք վստահ են, որ հղիության ընթացքում որովայնը ցուցադրելը պատշաճ ու գեղեցիկ չէ։ Որոշ մարդիկ անգամ նշել են, որ իրենց համար հաճալի չէ Նատալյանին այդ տեսքով տեսնել։

Նատալյա Պոդոլսկայան վրդովվել է՝ կարդալով երկրպագուների մեկնաբանությունները։ «Ես հազվադեպ եմ զայրանում… բայց այս ի՞նչ մտածելակերպ է։ Հույս ունեմ, որ ծովում հղիներին լողազգեստով կարելի է լողալ, թե՞ առհասարակ չի կարելի։ Մարդիկ, ես չեմ հավատում չար աչքին։ Ես բոլորովին այլ բաների եմ հավատում»,- գրել է Պոդոլսկայան։