Դմիտրի Բորիսովը հայտնվեց հազարավոր մադրկանց ուշադրության կենտրոնում, երբ դարձավ հայտնի հեռուստածրագրում հաղորդավար՝ զբաղեցնելով Անդրեյ Մալախովի տեղը:
Շատերը սպասում էին, որ նա կսայթաքի և չի կարողանա հասնել Մալախովի փառքին ու հաջողությանը, սակայն Բորիսովին հաջողվեց սիրվել հեռուստադիտողի կողմից ու ձեռք բերել բազմաթիվ երկրպագուներ:
Վաղուց շշուկներ են պտտվում, որ Բորիսը ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշումներ: Հաղորդավարին կասկածում էին Վասիլի Ռաքշիի հետ սիրավեպի մեջ:
Տարիներ առաջ համացանցում էին հայտնվել Բորիսի և Վասիլիի լուսանկարները, որտեղ երիտասարդները բավականին ջերմ գրկախառնվում էին:
Բորիսովը, ով մինչ այդ ոչ մի կերպ չէր մեկնաբանում իր ոչ ավանդական կողմնորոշումների մասին շշուկները, շտապեց հավատացնել, որ Վասիլիի հետ միայն ընկերական ու մտերիմ հարաբերություններ ունի:
Երկար ժամանակ է հմայիչ հաղորդավարի երկրպագուներին տանջում էր այն հարցը՝ արդյոք Դմիտրին համասեռամոլ է:
Օրեր առաջ Բորիսովը, վերջապես, անկեղծացել է լրագրողների հետ զրույցում՝ ասելով, որ հանդիպում է ռուսական շոու-բիզնեսի ամենահմայիչ ու սեքսուալ կանանցից մեկի հետ, սակայն հրաժարվել է բացահայտել աստղի ինքնությունը: