Քարդաշյան քույրերն իրենց նոր գովազդային արշավի թիզերն են հրապարակել (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղեր Քլոե, Քորթնի և Քիմ Քարդաշյանները նոր համագործակցություն են սկսել KKW Fragrance օծանելիքի շարքի ստեղծման շրջանակում, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ օծանելիքի՝ Diamonds II Collection անունը կրող հավաքածուի թիզերում Քլոե և Քորթնի Քարդաշյանները 39-ամյա Քիմի հետ միասին իրենց ստեղծած բույրերն են նկարագրում։

Տեսանյութում երեք քույրերը միանման ոճի, սակայն տարբեր գույների ատլասե զգեստներ են կրում, երեքն էլ նաև միանման կարճ սանրվածք ունեն։

Հայտնի է, որ թիզերը ինստագրամյան էջում հրապարակել է քույրերի մայրը՝ Քրիս Ջենները, և նշել, որ իրեն հպարտ մայր է զգում: