Եվգենի Պետրոսյանի կնոջը մեղադրել են երեխայի հանդեպ ձևական վերաբերմունքի ու ցուցադրական սիրո համար

Եվգենի Պետրոսյանի 30-ամյա կինը՝ Տատյանա Բրուխունովան, իր ինստագրամյան հետևորդներին ցույց է տվել, թե ինչպես է նորածին որդու հետ զբոսնում այգում։ Լուսանկարներում երևում է միայն մանկասայլակն ու Տատյանան․ առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան։

Բայց հետևորդները որոշել են որոշ պարզաբանումներ անել ու հասկան, թե ինչու նորաթուխ մայրիկը ցույց չի տալիս, թե ինչպես է հոգ տանում փոքրիկ Վահանի մասին, ինչու երեխայի լուսանկարները չի հրապարակում։ Մարդիկ կարծում են՝ եթե Տատյանան չի հրապարակում այդ կադրերն, ուրեմն որդու խնամքով դայակն է զբաղվում ու նա պարզապես ձևական մասն է ապահովում։ Հետևորդներից մեկն անգամ այսպիսի մեկնաբանություն էր գրել լուսանկարի տակ․ «Բոլորն այնպես են հիանում։ Իսկ ո՞ւր է երեխան։ Միայն տարաներ են, կոնֆետներ, ընդեղեն… Դուք առհասարակ չե՞ք զբաղվում ձեր երեխայով»։ Բրուխունովային զայրացրել է այդ մեկնաբանությունը ու նա որոշել է պաասխանել։ «Ի՞նչ է, ձեզ այստեղ պետք է ցո՞ւյց տամ, թե ինչպես եմ փոխում տակդիրը։ Գուցե, ավելի լավ է անձնական նամակով ուղարկեմ մեր օրակարգը»,- գրել է նա։