Հայդի Քլումը կիսամերկ հանգստանում է ամուսնու և նրա եղբոր հետ

46-ամյա Հայդի Քլումը և նրա 29-ամյա ամուսին Թոմ Կաուլիտցը հանգստանում են Կապրի կղզում:
Սիրահար զույգի հետ միասին հանգիստը վայելում է նաև Թոմի եղբայրը՝ Բիլ Կաուլիտցը:

Պապարացիներին հաջողվել է լուսանկարել այս երեքին լողափում հանգստանալիս, որտեղ երևում է կիսամերկ Հայդին:
Երկրպագուներին դուր չի եկել Հայդիի այսպիսի տեսքը: Նրանք քննադատել են աստղին՝ նշելով, որ Քլումի կուրծքը սարսափելի տեսք ունի և տարիքն իրենն ասում է:
Մեկնաբանություններում Քլումին անվանել են ծեր, իսկ Թոմին խորհուրդ են տվել ավելի գեղեցիկ ու երիտասարդ կնոջ գտնել:
Սակայն Թոմ Կաուլիտցը պատասխանել է բոլոր չարախոսներին՝  հարցազրույցներից մեկում նշելով, որ խենթանում իր շքեղ ու էլեգանտ կնոջ համար և վստահ է, որ չէր կարող ավելի գեղեցիկ կին գտնել:

Հիշեցնենք, որ Հայդին հաճախ է լրագրողների հետ կիսվում՝ պատմելով, որ բարդույթավորվում է իր տարիքից և մի շարք պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների է դիմում, որպեսզի երիտասարդանա ու գեղեցկանա: