Հաղորդավարուհին ամբողջովին մերկ քայլել է Ռամենսկոյե քաղաքի մայրուղում (տեսանյութ)

Երեկ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, որ ամբողջովին մերկ կինը շրջում է երթևեկելի հատվածով։ Ցնցված հասարակայնությունն արագ արձագանքել է՝ նշելով, որ տեսանյութում հեռուստահաղորդավարուհի Հիլդա Կարմենն է։
Այսօր հայտնի է դարձել, որ աստղին տեղափոխել են հոգեբուժարան։
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել Ռամենսկոյե քաղաքի մայրուղում մերկ շրջող 27-ամյա Կարմենի սկանդալային արարքի պատճառը։ Ոմանք միանգամից ենթադրել են, որ հաղորդավարուհին պարզապես օգտագործել է արգելված դեղամիջոցներ։ Չէ՞ որ նա նաև վախեցրել է իր ագրեսիվ վարքագծով ոստիկանության աշխատողներին և բուժաշխատողներին։