«Ընկերների» աստղերը «Էմմիի» ժամանակ վերամիավորվել են

«Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ «Ընկերներ» սերիալի աստղերի մասնակցությամբ  անցկացվել է վիդեոկոնֆերանս: kulturomania.ru-ի հաղորդմամբ, արարողության վարող Ջիմի Քիմելն  զրուցել է Ջենիֆեր Էնիսթոնի, Քորթնի Քոքսի, Լիզա Կուդրոուի հետ։

«Մենք ապրում ենք միասին»,- կատակել է Էնիսթոնը։ Դերասաններն ու հաղորդավարը հումորային զրույց են ունեցել՝ զվարճացնելով արարողության հանդիսատեսին հաղթողներին հայտարարելու արանքում։

«Ընկերների» աստղերը պետք է միավորվեին HBO Max-ի համար նախատեսված հատուկ ծրագրի նկարահանման հրապարակում, բայց կորոնավիրուսային համաճարակը չեղարկել էր այդ ծրագրերը: Երկար սպասված դրվագի նկարահանումները հետաձգվել են, և նախագծի աշխատանքները վերսկսելու ամսաթիվ դեռ չի նշվել: