Կրիոնիկա գիտությունը ենթադրում է մարդկանց մահից հետո նրանց մարմինների սառեցում՝ հույսով, որ ապագայում առավել զարգացած բժշկական տեխնոլոգիաների միջոցով կհաջողվի վերականգնել օրգանիզմի բոլոր գործառույթները։
Կրիոնիկայի հիմնադիրը՝ Ռոբերտ Էթինգերը, իր գաղափարներն առաջին անգամ շարադրել էր «Անմահության հեռանկարը» գրքում՝ 1962–ին։
Այս գիտության նկատմամբ հավատով են լցված ոչ միայն հազարավոր մարդիկ, այլ նաև աշխարհահռչակ աստղեր:
Հայտնի հեռուստալրագրող Լարի Քինգը, ով համարվում է աշխարհի ամենահարուստ լրագրողը Օպրա Ուինֆրիից հետո, իր կտակում հատուկ կետ ունի, որտեղ նա պահանջում է մահից հետո սառեցնել իր մարմինը: Հաղորդավարը ցանկանում է փորձել իր բախտը՝ հույս ունենալով, որ մահից հետո գիտնականներն անպայման կկարողանան գտնել իրեն վերակենդանացնելու տարբերակ: Հաղորդավարը պնդում է, որ ավելի լավ է ապրել այդ փոքրիկ հույսով, քան մեռնել՝ բաց թողնելով նման հրաշալի հնարավորությունը:
Բրիթնի Սփիրսը նույնպես ցանկանում է, որ իր մարմինը մահից հետո սառեցվի: Երգչուհու մտերիմների մեծ մասը հեռացել են կյանքից օնկոլոգիական հիվանդությունների պատճառով, և Բրիթնին վախենում է, որ ինքն էլ կկանգնի այդ խնդրի առաջ: Սփիրսը համոզված է, որ ապագայում գիտնականները կկարողանան գտնել քաղցկեղի բուժման միջոցներ և ինքը երկրորդ կյանքն ապրելու հնարավորություն կունենա:
Փերիս Հիլթոնը ցանկանում է, որ մահից հետո սառեցնեն ոչ միայն իրեն, այլ նաև իր փոքրիկ շանը:
Գեղեցկուհին միլիոնավոր դոլարներ է ներդնում կրիոնիկա գիտության զարգացման համար:
Նա համոզված է, որ կրիոնիկան կգտնի հավերժ երիտասարդ ու առողջ մնալու գաղտնիքը: