«Ավելի եմ սիրահարվում քեզ». Նունե Եսայանը շնորհավորել է Ավո Խալաթյանի տարեդարձը (լուսանկար)

Այսօր դերասան Ավո Խալաթյանի ծննդյան օրն է: Այդ առթիվ նրա կինը` երգչուհի Նունե Եսայանը ջերմ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Ավոյին:

Նունե Եսայանն իր ինստագրամյան էջում հրապարակել է իր ու ամուսնու լուսանկարն ու դրան կից գրել. «Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության: Յուրաքանչյուր վայրկյան, որն անցկացնում եմ քեզ հետ, ավելի եմ սիրահարվում քեզ: Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»: