«Վենոմ» ֆիլմը դարձավ 2018 թվականի գլխավոր պրեմիերաներից մեկը։
Չնայած բացասական քննադատություններին և համեստ բյուջեին՝ ֆիլմը վաստակեց 856 միլիոն դոլար։
ֆիլմը պատմում էր՝ ինչպես կարող է սիմբիոտիկ արարածը ուժ ու գերմարդկային կարողություններ հաղորդել մարդուն: Սակայն այդ արարածն այդքան էլ դրական կերպար չէ, և սկսում է սնել իր տիրոջը բացասական մտքերով՝ դարձնելով նրան չարագործ:
Շուտով երկրպագուների դատին է ներկայացվելու ֆիլմի շարունակությունը:
«Վենոմ 2»-ի ռեժիսորը կդառնա հայազգի Էնդի Սերքիսը: Նա «Marvel»-ի սիրելի ռեժիսորներից է:
«Այս ամենն իսկապես տեղի է ունենում: Ես կարող եմ զգալ՝ ինչպես է սիմբիոտը հայտնվում է իմ ներսում, ես պատրաստ եմ ճանապարահորդությանը։
Չեմ կարողանում սպասել։ Դու պատրա՞ստ ես, Թոմ Հարդի»,- իր ինստագրամյան էջում գրել է Սերքիսը։
Ֆիլմի սցենարիստը լինելու է Քելի Մարսելը, իսկ գլխավոր դերը կրկին բաժին կհասնի Թոմ Հարդիին: