Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Քարդաշյան քույրերից ամենամեծը՝ 40-ամյա Քորթնին, իր հանգիստն է վայելում Իտալիայում և ինստագրամյան էջում կիսվում է սեքսուալ ու գայթակղիչ լուսանկարներով:
Հետևորդները հիանում են նրա անթերի կազմվածքով ու մաշկով: Քորթնին խոստովանում է, որ ամենից շատ ժամանակ հատկացնում է մաշկի խնամքին:
Քարդաշյանի պնդմամբ՝ մաշկն արտաքինի ամենակարևոր մասն է, և հանդիսանում է գեղեցկության հիմքը:
Գեղեցկուհին բացահայտել է իր իդեալական մաշկի գաղտնիքը:
«Ես ամեն օր օգտագործում եմ կոկոսի յուղ. այն հրաշալի միջոց է, որն օգնում է միշտ փափուկ ու թարմ պահել մաշկը:
Լոգանք ընդունելուց հետո երբեք չեմ սրբում իմ վրայի ջուրը, որովհետև այն ներծծվելով սնուցում ու թարմացնում է մաշկը:
Հաճախ եմ օգտագործում խոնավեցնող քսուքներ, դրանք օգնում են երիտասարդ պահել մաշկը:
Տոնային քսուքի ամենօրյա օգտագործումը կարող է առաջացնել կնճիռներ, բորբոքումներ:
Եթե անգամ ձեր մաշկն առողջ է, մի մոռացեք ժամանակ առ ժամանակ օգտագործել մաշկի համար նախատեսված դեղամիջոցներ»,- կիսվել է Քորթնի Քարդաշյանը:
Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում նրա սեքսուալ լուսանկարները, որտեղ 40-ամյա գեղեցկուհին համարձակ կերպարներով ցուցադրում է իր շքեղ մարմինը: