«Մեր բժիշկները լավագույնն են». Աննա Նետրեբկոն ապաքինվել է կորոնավիրուսից

49-ամյա օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն իր երկրպագուների հետ կիսվել է բարի լուրով՝ նրան հաջողվել է ապաքինվել կորոնավիրուսից: Հիշեցնենք, որ երգչուհու ախտորոշման մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 17-ին, իսկ այն ժամանակ Նետրեբկոն նշել էր, որ հինգ օր է, ինչ գտնվում է բժշկական հաստատությունում:

«Ես երկու տարբերակ ունեի. տանը մնալ և վախենալ վարակվելուց, աշխատել սկսելուց, մեքենայով շրջելուց կամ հիվանդանալու ռիսկով հանդես գալ: Ես անվերապահորեն ընտրել եմ վերջին տարբերակը ու չեմ զղջում ոչնչի համար: Հինգ օր է ինչ հիվանդանոցում եմ COVID-19-ով և շուտով կապաքինվեմ: Ես մեկուսացա, հենց զգացի, որ հիվանդանում եմ, չնայած՝ թեստերը բացասական էին: Ժամանակին հասա հիվանդանոց և օգնություն եմ ստանում: Ամեն ինչ լավ կլինի։ Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նկարագրում են»,- գրել էր նա:

Իսկ այսօր նա նոր հրապարակում է կատարել ու նշել. «Սիրելի բարեկամներ, Շծտապում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ ես դուրս եմ գրվել հիվանդանոցից և ազատվել COVID կոչվող վարակից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվայի 52-րդ կլինիկական հիվանդանոցի բժիշկներին և անձնակազմին արագ և արդյունավետ բուժման համար: Մեր բժիշկները լավագույնն են և գիտեն, թե ինչպես վարվել այս վիրուսի հետ: Եվ, իհարկե, շնորհակալություն եմ հյատնում իմ հետևորդներին` աջակցության, էներգիայի և բարի խոսքերի համար: Ես զգացի դա և, այդ պատճառով, ավելի արագ ապաքինվեցի»: