Էմմա Սթոունը գաղտնի ամուսնացել է և սպասում է իր առաջնեկին․ Daily Mail (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Էմմա Սթոունը և նրա փեսացուն՝ Saturday Night Live շոուի սցենարիստ 34-ամյա Դեյվ Մաքքերը, գաղտնի ամուսնացել են և այժմ սպասում են իրենց առաջնեկի ծնունդին, գրում է Daily Mail-ը։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, զույգը, որը նշանադրվել էր 2019-ի դեկտեմբերին և պատրաստվում էր ամուսնանալ մարտին, սակայն COVID-19-ի պատճառով չեղյալ էր հայտարարել արարողությունը, վերջապես օրինականացրել է հարաբերությունները։

Պարբերականը հրապարակել է զույգի՝ Լոս Անջելեսում արված  բացառիկ լուսանկարները, որտեղ օսկարակիր դերասանուհին և 35-ամյա Մաքքերը ամուսնական մատանիներ են կրում։

Բացի այդ, լուսանկարներում «Լա Լա Լենդ» մյուզիքլի աստղը կրում է լայն կոմբինեզոն՝ փորձելով թաքցնել կլորացած փորիկը։

Զույգն իր անձնական կյանքը փորձում է հեռու պահել լրատվամիջոցներից, սակայն ենթադրվում է, որ նրանք հանդիպել են 2016 թվականին SNL-ի նկարահանումներից մեկի ժամանակ:

Օգոստոսին «Էլեն շոու»-ի ժամանակ դերասանուհին խոստովանել էր, որ բոլորովին փոխել է ամուսնության և երեխաներ ունենալու մասին իր պատկերացումները:

«Երեխաների վերաբերյալ իմ պատկերացումները տարիքի հետ փոխվել են: Երբ դեռահաս էի, մտածում էի՝ երբեք չեմ ամուսնանա ու երեխաներ չեմ ունենա»,- խոստովանել է նա և հավելել. «Իսկ հիմա, երբ մեծացել եմ, մտածում եմ՝ ես իսկապես ցանկանում եմ ամուսնանալ ու երեխաներ ունենալ»: