4 պարզ ու արդյունավետ միջոց՝ օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Մարդու օրգանիզմի մաքրությունը շատ մեծ նշանակություն ունի և դրանից շատ բան է կախված: Օրգանիզմը կուտակված վնասակար նյութերից մաքրելը նաև նպաստում է ավելորդ քաշից ազատվելուն, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 բնական և պարզ միջոց՝ տոքսիններից  ու ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար:

1. «Կախարդական» միջոց

200 գրամ չամիչի վրա լցնել 1 լիտր եռման ջուր և կես ժամով դնել տաք գոլորշու վրա:

20 գրամ սեննային ավելացնել 1,5 բաժակ եռման ջուր,  դնել տաք գոլորշու վրա, այնուհետև քամել, լցնել ապակյա տարրայի մեջ և ավելացնել 250 մլ խոլոսաս:

Ստացված երկու եփուկները հարկավոր է խառնել: Չամիչի շնորհիվ այս ըմպելիքը լինում է քաղցր, բայց ոչ տհաճ: Այն հարկավոր է խմել ամեն երեկո քնելուց առաջ 100 մլ: Կուրսը տևում է 20 օր:

Կարելի է նաև պատրաստել երկու անգամ քիչ եփուկ, 10 օր խմելով մաքրել օրգանիզմը և կրկնել 10 օրից:

2. Ծովի աղով լոգանք

Հարկավոր է 2կգ ծովի աղը լուծել լոգանքի ջրի մեջ, սպասել, մինչև աղն ամբողջությամբ հալվի, իսկ ջուրը դառնա 37ºC, այնուհետև լոգանք ընդունել: Պրոցեդուրայի տևողությունն է 20-30 րոպե:

3. Փշատերևների հյութահանուկով լոգանք

Հարկավոր է պարզապես լոգանքի ջրին 2 ճ.գ. փշատերև ծառերի հյութահանուկ ավելացնել: Կարելի է նաև ավելացնել ջրիմուռներ և էլ ավելի լավ արդյունք ստանալ: Ի դեպ՝ ջրիմուռները կարելի է ավելացնել նաև ծովի աղով լոգանքի ժամանակ:

4. Խոտաբույսեր

Բազմաթիվ խոտաբույսեր օժտված են միջբջջային հեղուկի մաքրող հատկությունն արագացնելու կարողությամբ և օգնում են մաքրել օրգանիզմը նյութափոխանակության մնացորդներից: Ամենաակտիվ խոտաբույսերն են երիցուկի ծաղիկները, սև հաղարջի, գետնամորու, հապալասի, եզան լեզվի տերևները, մաթուզենու խոտը, սամիթի խոտն ու պտուղները, կեչու բողբոջները: Ֆիտոթերապևտներն այս խոտաբույսերի թուրմերը խորհուրդ են տալիս օգտագործել որպես մաքրող թեյ:

Սև հաղարջի տերևներից պատրաստված թեյը նպաստում է միջբջջային հեղուկից տոքսինների դուրսբերմանը: Հատկապես լավ մաքրվում են լյարդը, սրտամկանը, զարկերակների պատերը և ավշային հանգույցները:

Հարկավոր է վերցնել 25-30 գրամ սև հաղարջի տերևներ (թարմ կամ չորացրած), ավելացնել 0,5 լիտր եռման ջուր, փաթաթել տաք կտորով և թրմել 30 րոպե: Թուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց 20-30 րոպե առաջ, 1/3 բաժակ: