Քիմ Քարդաշյանը հարսանեկան ներքնազգեստի հավաքածու է ներկայացրել

Քիմ Քարդաշյանի «SKIMS» ապրանքանիշը հարսանեկան նոր հավաքածու է թողարկել։ Քիմն արդեն իր ինստագրամյան էջում հրապարակել է գովազդային արշավի առաջին լուսանկարը։

Քարդաշյանի նոր հավաքածուում ներառված կլինեն բոդիներ, կրծքկալներ և մարմինը ձգող անդրավարտիքներ։ Քիմը հայտնել է, որ շուտով նաև հավաքածուի մեջ մետաքսե խալաթ կներառվի, որով հարսնացուները կարող են դիմավորել հարսանեկան առավոտը։