Նշանադրությունից երկու ամիս անց Դեմի Լովատոն բաժանվել է սիրելիից. մանրամասներ

Երկու ամիս առաջ 28-ամյա երգչուհի Դեմի Լովատոն և 29-ամյա դերասան Մաքս Էրիխը հայտարարեցին իրենց նշանադրության մասին: Նրանք այս մասին կիսվեցին այդ ուրախությամբ իրենց սոցիալական ցանցերում: Սակայն սպասվող հարսանիքը չի կայանա. զույգը բաժանվել է:

«Դա բարդ որոշում էր, բայց Դեմին և Մաքսը որոշեցին գնալ իրենց ճանապարհներով՝ կենտրոնանալով իրենց կարիերայի վրա: Նրանք հարգում և սիրում են միմյանց և միշտ կգնահատեն միասին անցկացրած ժամանակն ու անցած ճանապարհը»,- հայտնել է ինսայդերը:

Ինչպես այժմ նշում են նրանց մոտ կանգնած մարդիկ, զույգի հարաբերություններում խնդիրներ կային: Նրանցից մեկի խոսքով՝ նշանադրությունից որոշ ժամանակ անց Դեմին զգացել է, որ իրեն ամուսնության առաջարկ անելով՝ Էրիխն այդպիսով ցանկանում է ուշադրություն գրավել: Ինսայդերներից մեկն էլ նշում է, որ ամեն ինչ փլուզվեց, երբ Մաքսը որոշեց մեկնել Ատլանտա՝ աշխատելու նոր նախագծի վրա: