Թեթև զգեստներ, կարճ շորտեր և շատ գեղեցիկ գլխարկներ. սա «Etro» բրենդի գարուն-ամառ 2021 հավաքածուի մասին է: Հավաքածուն նայելուց հետո, ամենայն հավանականությամբ, շատ կցանկանաք արձակուրդ գնալ:
Մի քանի ժամ առաջ Միլանում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվեց «Etro» բրենդի նոր հավաքածուն: Մուտքից սկսած ամեն ինչ արձակուրդային տրամադրություն էր ստեղծում` տարածքի դիզայնը, թեթև երգացանկը և, իհարկե, հենց հագուստը, որը լողափ գնալու ցանկություն է առաջացնում: Հաջորդ գարնանը ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Վերոնիկա Էտրոն առաջարկում է հագնել նախշազարդ թեթև զգեստներ, հետաքրիր կտրվածքներով կիսաշրջազգեստներ, ինչպես նաև մինի շորտերի, տոպեր և վերնաշապիկներ: