Սոֆի Մխեյանը աշխատանքը համատեղել է գեղեցիկ հանգստի հետ

Հայկական բնաշխարհը, վստահ ենք՝ կգեղեցկացնի յուրաքանչյուրի լուսանկարները։ Եվ Սոֆի Մխեյանն էլ դա հասկանալով՝ ձեռքից բաց չի թողել գեղեցիկ լուսանկարներ ունենալու հնարավորությունը գեղատեսիլ Խնձորեսկում։ Նա լուսանկարների շարք է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Նկարներում երգչուհին գտնվում է Խնձորեսկի ճոճվող կամրջի վրա։

Սոֆին Խնձորեսկում էր «Սպարապետի օրվա» կապակցությամբ։ Օգոստոսի 5-ին գյուղում տեղի են ունեցել միջոցառումների շարք, որի ընթացքում էլ հենց ելույթ է ունեցել երգչուհին, ներկա են եղել նաև հայտնի երգիչներ Արամ MP3-ը, Արսեն Գրիգորյանը, Սևակ Ամրոյանը, երգչուհի Ալլա Լևոնյանը։

«Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու կողմերը` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Սուրբ Թադևոս եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»»,- կամրջի մասին տեղեկություններով կիսվել է երգչուհին լուսանկարների մեկնաբանության դաշտում։