Շուշաննա Թովմասյանը մեկնել է Հայաստանից

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն առաջնեկի ծննդին ընդառաջ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Դերասանուհին ԱՄՆ-ից լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և մակագրել. «Բացահայտելով Ամերիկան՝ նոր ճանապարհի վրա»:
Ինչպես հայ հայտնիներից շատերը, Շուշաննան և ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, ևս նախընտրել են, որ իրենց երեխան լույս աշխարհ գա Միացյալ Նահանգներում: Նշենք, որ Շուշաննան և Վահեն ամուսնացել են 2018 թվականին: