Երեկ Իտալիայում մահացել է մոսկովյան հայտնի ՑՈՒՄ-ի (կենտրոնական հանրախանութի) նորաձևության գծով տնօրեն և Mercury ոսկերչական ապրանքանիշի փոխնախագահ Ալլա Վերբերը:
Ալլան երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն նրա մահվան պատճառը օնկոլոգիան չէր: Մտերիմները պատմում են, որ Վերբերի առողջական վիճակը կտրուկ վատացել է ամսի 5-ին՝ երեկոյան: Հոսպիտալացումից հետո բժիշկներն արձանագրել են արյան վարակում:
Իսրայելից ժամանած բժիշկներն ամեն բան արեցին, որպեսզի փրկեն Վերբերի կյանքը, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց:
Թելադրելով նորաձևության նոր կանոններ՝ Ալլա Վերբերը ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի օգնել է դառնալ ոճային:
Ալլան նորաձևությամբ սկսել է զբաղվել դեռ 18 տարեկանից: Նրա պնդմամբ՝ գեղեցիկ հագուստն իրեն գրավում էր դեռ մանկուց: Նա առանձնահատուկ գեղեցիկ էր համարում զբոսաշրջիկների հագուստը և երազում էր, որ ռուս հասարակությունը նույնպես մի օր կհագնվի այդպես:
Ալլան մասնագիտությամբ ատամնաբույժ էր: Սովորելով բժշկական համալսարանում՝ նա, միևնույն է, երազում էր աշխատել նորաձևության ոլորտում. չնայած խորհրդային տարիներին դա այդքան էլ հեշտ չէր:
Նրա մահը մեծ հարված էր շատերի համար:
Լերա Կուդրյավցևան խոսել է Ալլաա Վերբերի մասին՝ պատմելով, որ նման սթրես ապրել էր միայն հոր մահից հետո: Ալլայի մահվան լուրն իմանալով՝ Լերան ուշագնաց է եղել հենց նկարահանման հրապարակում:
«Չեմ հավատում, որ նա այլևս մեզ հետ չէ: Այնքան կցանկանայի տեսնել ու խոսել նրա հետ: Ամեն անգամ լրատվամիջոցներում կարդալով նրա մահվան մասին լուրը՝ նորից ու նորից եմ վերապրում այդ սարսափելի ցավը»,- կիսվել է Մաքսիմ Գալկինը:
Գալինա Յուդաշկինան, Ֆիլիպ Կիրկորովը և ռուսական շոու-բզինեսից մի շարք աստղեր նույնպես հայտնել են իրենց ցավակցությունները: