Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիան անտարբեր չի թողել Ռուսաստանում և արևմուտքում բնակվող շատ հայերի։ Իրենց աջակցությունն են հայտնել Քիմը, Քլոեն և Ռոբ Քարդաշյանը, ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, նրա գործընկերներից շատերը՝ ռեժիսորներ, դերասաններ, հեռուստահաղորդավարներ․․․
Տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների նկատմամբ իր վերաբերմունքն է հայտնել նաև ռուս հայտնի դիզայներ Ալեքսանդր Արուտյունովը։
«Մոր արցունքներին արժանի չէ ոչ մի պատերազմ։ Այսօր առավոտը սկսվեց սարսափելի լուրերով, – գրել է նա։- Պատերազմի արձագանքները հասել են նաև իմ հայկական գյուղ։ Ես չեմ կարող փոխանցել, թե որքան ցավալի է հետևել վերջին օրերի իրադարձություններին։ Ինձ խեղդում է հուզմունքը և այն ամենը, ինչն ինձ հույս է տալիս, որ հակամարտությունը հնարավորինս արագ կկարգավորվի, և մենք նորից կզանգահարենք միմյանց, որպեսզի կիսվենք միայն լավով։ Ի վերջո, չկա ավելի բարձր արժեք, քան մարդկային կյանքը։ Իմ բոլոր մտքերն այսօր ձեզ հետ են»։