Արցախում զոհվել է դերասան Կարեն Մկրտչյանի որդին

Արցախի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 3-ին հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 51 զինծառայողների անուն-ազգանունները:

Նրանց թվում էր 2001 թվականին ծնված Մկրտչյան Արմանը: Նա դերասան Կարեն Մկրտչյանի որդին է:

Դերասանն իր էջում կիսվել է որդու լուսանկարներով:

Նշենք, որ Կարենը և կինը՝ Մարիան, 3 որդի ունեն: Արմանը նրանց միջնեկ տղան էր: