Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսին հայտնել է, որ Հայաստանի կողքին է

Արցախում տեղի ունեցող պատերազմին ակտիվորեն հետևում է ողջ աշխարը:
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է կատարել, որին կից գրել է․ «Քեզ հետ եմ, Հայաստան»։
Նա նաև հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկ»-ը։
Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ դաշնակահարն ասել էր․ «Ամեն երկիր իր դեմքն ու պատմությունն ունի: Իհարկե շատ եմ կարևորում այն երկիրը, որտեղ այցելում եմ: Հատկապես հավանում եմ Հայաստանի մշակույթը, ինչով էլ ձեր երկիրը տարբերվում է մյուս երկրներից»: