«Ճանաչեք Արցախը». Քիմ և Քլոե Քարդաշյանների հրապարակումը

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանները շարունակում են աջակցել հայրենիքին։

Քույրերը, ովքեր 2015թ.-ին Հայաստան են այցելել, ինստագրամյան էջի Stories բաժնում վերահրապարակել են  հայազգի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառումը։ «Ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկարի մեկնաբանություններում պրդյուսերը նշել է, որ Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվել։

Պրոդյուսերը կոչ է արել դիմել ԱՄՆ ներկայացուցիչներին՝ դատապարտելու համար Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, ինչպես նաև օգնություն ցուցաբերել Համահայկական հիմադրամի միջոցով։