«Ես միանում եմ այս արշավին՝ ընդդեմ Ադրբեջանի, քանի որ ուզում եմ խաղաղություն Հայաստանի համար»․ Էլթոն Ջոն

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը Ինստագրամի իր միկրոբլոգում գրել է․ «Ես միանում եմ այս արշավին՝ ընդդեմ Ադրբեջանի, քանի որ ուզում եմ խաղաղություն Հայաստանի համար։ 2018-ի մայիսին ես այցելեցի այս գեղեցիկ երկիրը և շոյված էի հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ:

Այժմ Հայաստանն ու Արցախը դարձել են ադրբեջանական/թուրքական ագրեսիայի հարձակման զոհը։ Քաղաքացիական անձինք թիրախավորվում են, և երկու կողմից էլ մահեր կան։ Հայերը խաղաղասեր ժողովուրդ են, և նրանք արժանի են կայունության»։