Բազմաթիվ միջազգային փառատոնների նոմինանտ «Սողոմոնի երգերը» Ֆիլմի գլխավոր պրոդյուսերները բանակին նվիրել են 16 000 000 դրամ

«Օսկարին» Հայաստանը ներկայացնող «Սողոմոնի երգերը» Ֆիլմի գլխավոր պրոդյուսերներ Կարո և Սիրվարդ Կավուկչյանները և Ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանն իրենց աջակցությունն են բերում Հայաստանի և Արցախի հերոս բանակին` նվիրելով 16,000,000 դրամ և ցանկանում մեր անկոտրում ու վսեմ ազգին շուտափույթ հաղթանակ և խաղաղություն Արցախում: Ֆիլմի կադրերը հիմնականում նկարահանվել են Արցախում և իր գեղարվեստական պատմության մեջ այն ընդգրկել է նախորդ դարի հայոց ցեղասպանության իրական պատմությունների շարան:

«Սողոմոնի երգերը» վերջերս ընտրվել է Հայաստանի Ազգային Կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացնի Հայաստանը 2021 թվականի Հոլիվուդի 93-րդ Օսկարի միջազգային ֆիլմերի մրցույթին: Պատահական չէ այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը, որը դեռ սպասում է արդար դատի, այսօր կրկնվում է նույն հանցագործների ձերքերով` համայն քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Մեր երազանքն է, որ այս ֆիլմը կարողանա թափանցել աշխարհի մարդկության հոգիները եւ, վերջապես, Հայոց հարցը լուծում ստանա: