Ամերիկահայերի ցույցն ու Արմենչիկի ելույթը ի պաշտպանություն Արցախի

«Աշխարհի բոլոր լրատվամիջոցները պետք է օբյեկտիվ ներկայացնեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախին հայտարարված պատերազմը» պահանջով Միացյալ նահանգներում ապրող հայերն արդեն քանի օր է փողոց են դուրս եկել` ժամեր շարունակ փակ պահելով մի քանի բանուկ փողոցներ: Նրանց թվում են նաև հանրությանն արդեն հայտնի մարդիկ:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երգիչ Արմենչիկը մասնակցում է այդպիսի հանրահավքներից մեկին: Տեսանյութում երգիչն ասում է, որ իրենք հասնելու են իրենց հաղթանակին

Արմենչիկը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, ապա կատարել «Զինվորի պատգամ» երգը։