«Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել». Արա Մարտիրոսյանը մեքենաներ է գնել Արցախի համար

Արա Մարտիրոսյանը ժամանել է Հայաստան, կամավորագրվել է և սպասում է ռազմաճակատ մեկնելու իր հերթին: Երգիչն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել՝ հույս հայտնելով, որ իր օրինակը վարակիչ կլինի արտերկրում բնակվող հայերի համար:

«Արդեն մեր բոլորի մայր հողում եմ: Այն, ինչ հայտարարել եմ, ուժի մեջ է: Շատ բաներ չեմ կարող մանրամասնել. հենց այս պահին չենք շարժվում դեպի Արցախ, կգնանք մի քանի օրից: Ի դեպ, մի քանի մեքենա եմ գնել: Այս մեքենաները, և ոչ միայն սրանք, գնում են Արցախ: Հպարտանում եմ մեր զինվորներով եւ ազգով: Պատրաստ եմ օգնելու և արդեն օգնում եմ»,- նշել է նա:

Զինվորագրվելու հորդորով Արան դիմել է բոլոր հայրենակիցներին և հայտնել, որ պատրաստ է պայքարել առաջնագծում. «Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել»: