Ինչպե՞ս առույգ մնալ ողջ օրվա ընթացքում

Օրվա ընթացքում առույգ մնալու բազմաթիվ մեթոդներ կան` սուրճը, ծխախոտը, էներգետիկ ըմպելիքները, ցերեկային քունը: Սակայն ամերիկյան գիտնականներն առաջարկում են առույգ մնալու հետաքրքիր մեթոդներ:

1. Դիտեք զվարճալի հաղորդումներ կամ հումորային սերիալներ: Ծիծաղելի հոլովակները բարձրացնում են գլխուղեղում դոֆամինի և օքսիտոցինի քանակը, ինչն առաջացնում է ուրախություն և աշխատելու ցանկություն:

2.
Շատ պարեք: Պարելու ժամանակ օրգանիզմը արտադրում է էնդորֆիններ, որոնք բարձրացնում են երջանկության մակարդակը և վերացնում աշխատանքից առաջացած լարվածությունը:

3.
Հարկավոր է շատ ջուր խմել, ինչը հանում է հոգնածությունը և արագացնում սրտի զարկերը:

4.
Դուրս եկեք փողոց, մաքուր օդը առույգություն կհաղորդի ձեզ:

5.
Մերսեք ականջի բլթակները, զարմանալի է, բայց այդ հասարակ գործընթացն օգնում է ազատվել քնկոտությունից:

6.
Մոշը, խնձորը, նարինջը և թուրինջը օրգանիզմը լցնում են էներգիայով` ի տարբերություն մսի և հացաբուլկեղենի: