Մարդու տրամադրությունը կախված է սերոտոնինի մակարդակից: Որքան շատ է օրգանիզմում սրա առկայությունը, այնքան բարձր է մարդու տրամադրությունը:
Տրամադրությունը կօգնի բարձրացնել հետևյալ մթերքները՝
1. Շատ օգտագործեք մուգ շոկոլադ: Փորձագետները խորհուրդ են տալիս օրական 30 գրամ մուգ շոկոլադ ուտել: Այսպես կարելի է սերոտոնինի և էնդորոֆինի մակարդակը բարձրացնել գլխուղեղում:
2. Հնդկահավի մեջ կան մեծ քանակությամբ ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են սերոտոնինի վերամշակման համար: Հնդկահավի 200 գրամ միսը կօգնի ձեզ հանգիստ, երջանիկ ու գոհ լինել:
3. Արևածաղկի սերմերը ճարպաթթուների հիանալի բուսական աղբյուր են։ Իսկ դրանք հայտնի են տրամադրությունը բարձրացնելու և ընկճախտին դիմակայելու իրենց հատկությամբ։
4. Առավոտյան նախաճաշի ժամանակ կարող եք օգտագործել բանան, որը ոչ միայն համեղ է, հագեցնող, այլ նաև կօգնի ձեզ օրը սկսել լավ տրամադրությամբ, քանի որ բանանում պարունակվող մեծ քանակությամբ դոֆամինը ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք առաջացնում են հաճույքի և գոհունակության զգացողություն:
5. Եթե հաճախ օգտագործեք նարինջ կամ որևէ ցիտրուսի թարմ քամած հյութ, ապա վատ տրամադրության մասին էլ չեք էլ հիշի: Ցիտրուսային մրգերը հարուստ են վիտամին C-ով: Այդ վիտամինի մեծ չափաբաժինն օգնում է օրգանիզմին հեշտությամբ հաղթահարել լարվածությունը: