«Նրանք քանդում են մեր եկեղեցիները, բայց չեն կարող քանդել մեր հավատն առ Աստված». Գոհար Ավետիսյանը` Շուշիի եկեղեցու հրետակոծության մասին

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարները հրետակոծությունից հետո և գրել.

«Նրանք քանդում են մեր եկեղեցիները, բայց չեն կարող քանդել մեր հավատն առ Աստված և առ այն, որ բոլորին տրվելու է` ըստ իրենց գործերի: Կանգնեցրեք պատերազմը»:

Գոհարը վերահրապարակել է նաև մեկ այլ օգտատիրոջ լուսանկար, որում գրված է. «Եթե ինչ-որ մեկը Տիրոջ տաճարը քանդի, նրան Տերը կկործանի, որովհետև Տիրոջ տաճարը սուրբ է»:

Ավելի վաղ Գոհարը խնդրել էր աղոթել, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի, քանի որ հայերը խաղաղասեր մարդիկ են: Նա նաև կոչ էր արել գումար նվիրաբերել Արցախի և Հայաստանի համար: Նա ասել էր, որ ոչ ոքի չի պարտադրում դա անել, մարդիկ գումարը պետք է նվիրաբերեն ըստ ցանկության: