«Մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք». Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ համաշխարհային հանրության և աշխարհասփյուռ հայության ուշադրությունը հրավիրել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ հորդորելով միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին:

«Համահայկական հիմնադրամն այսօր գումար է հավաքում նրանց համար, որոնք ներկա իրավիճակում անմիջական ազդեցության գոտում են գտնվում Հայաստանում և Արցախում: Համահայկական հիմնադրամն անմիջական մարդասիրական օգնություն է հատկացնում կարիքի մեջ գտնվողներին այս ճգնաժամի պայմաններում՝ սննդի, կացարանի և դեղամիջոցների տեսքով: Մենք սահմանափակված չենք սահմաններով, մենք մեկ համաշխարհային հայ ազգի ներկայացուցիչներ ենք միասին»,- ասել է Քարդաշյանը Ինստագրամում հրապարակված տեսանյութում: