«Իսրայելի ժողովուրդ, խնդրում եմ, ասեք ձեր կառավարությանը, որպեսզի դադարեցնի Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը»․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-յան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․ «Իսրայելի ժողովուրդ, խնդրում եմ, ասեք ձեր կառավարությանը, որպեսզի դադարեցնի Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Այդ անօդաչուները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական քաղաքները։ Դուք տեսել եք լուսանկարները։ Դուք գիտեք, թե ովքեր են մեր թշնամիները»։

Ավելի վաղ Թանկյանն իր էջում գրել էր․«Անհավանական է, բայց ճիշտ, որ կան սուննի ջիհադիստներ, որոնք օգտագործում են իսրայելական տեխնիկան` քրիստոնյա հայերին սպանելու համար։ Ժամանակն է, որ Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը»։