Քենդալ Ջենները նույնպես աջակցել է Հայաստանին ու Արցախին` միանալով քույրերին

Քարդաշյան-Ջեններ ընտանիքը շարունակում է աշխարհին իրազեկել Արցախում տիրող իրաիճակի և Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի մասին: Սուպերմոդել, հեռուստաաստղ Քենդալ Ջեններն իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակում է արել: Քենդալը վերահրապարակել է քրոջ` Քիմ Քարդաշյանի տեղադրած տեսանյութը, որտեղ Քիմը կոչ է անում միջոցներ նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Ինստագրամում ավելի քան 140 մլն հետևորդ ունեցող մոդելի այս քայլը բավականին նշանակալի է, քանզի հսկայական լսարանն ընգրկում է մարդկանց` աշխարհի արբեր կետերից: Հիշեցնենք, որ նախօրեին Քենդալի կրտսեր քույրը` Քայլի Ջենները ևս հրապարակումներ էր արել, որով իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին և Արցախին: