Ամերիկացի հայտնի պարուհի Ալիա Ջանելն առաջկցել է Արցախին ու Հայաստանին և կոչ արել նվիրատվություն կատարել հիմնադրամին

Ամերիկացի պարուհի Ալիա Ջանելը նույնպես միացել է այն մարդկանց թվին, որոնք աջակցում են Արցախին ու Հայաստանին: Պարուհին իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակում է արել:

Նա վերահրապարակել է մեկ այլ օգտատիրոջ գրառումը` Նորավանքի վանական համալիրի լուսանկարով: Այդ հրապարակման մեջ գրված է, որ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումներին, որոնք նպատակ ունեն կրկնել 1915 թվականը:

Ալիան նշել է, որ հրապարակումը պարտադիր պետք է կարդալ, շնորհակալություն հայտնելով օգտատիրոջն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին այդ տեղեկության համար: Նա նաև նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ հղումը և գրել. «Եկեք օգնենք այս պահին օգնության կարիք ունեցող հայ ժողովրդին»: