Քայլի Ջենների հարսանեկան զգեստը

Օրեր առաջ պապարացիները նկատել են՝ ինչպես են Քայլի Ջենները և Սքոթ Թրևիսը նստում իրենց անձնական ուղղաթիռը, որպեսզի մեկնեն Իտալիա, որտեղ էլ մոտակա օրերս նշելու են Քայլիի 22-ամյակը:
Պապարացիների արած լուսանկարներում երևում է, որ ուղղաթիռով տեղափոխում են նաև Քայլիի հարսանեկան զգեստը:
Լրագրողների հետ զրույցում աստղային զույգի մտերիմները հավատացրել են, որ դա ոչ թե Ջենների հարսանեկան, այլ ծննդյան տոնի համար նախատեսված զգեստն է:
Բայց երկրպագուները կարծում են, որ Քայլիի 22-ամյակին աստղային զույգը կամուսնանա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քայլին կիսվել էր իր ինստագրամյան էջում Սքոթի անկրկնելի անակնկալով: Վերջինս Քայլիի բնակարանն ամբողջությամբ զարդարել էր ալ կարմիր վարդերի թերթիկներով:
Քայլին և Սքութն ունեն փոքրիկ դուստր, և Ջենները լրագրողների հետ զրույցում բազմիցս նշել է, որ ցանկանում է իր փոքրիկը մեծանա լիարժեք ընտանիքում:
Իսկ՝ կամուսնանա զույգը թե ոչ՝ կիմանանք օգոստոսի 11-ին՝ Քայլիի 22-ամյակին: